Աբովյանում հունիսի 9-ին կայացած քաղաքապետի ընտրություններում, նախնական տվյալներով, հաղթել է գործող քաղաքապետ, անկուսակցական Վահագն Գևորգյանը:
Նա ֆեյսբուքյան իր էջում արդեն շնորհակալություն է հայտնել իր աջակիցներգրել է․
«Սիրելի աբովյանցիներ, սիրում եմ բոլորիդ, հպարտանում եմ բոլորովդ։ Շնորհակալ եմ ընկերներիս, մեր թիմից, մեր ընտանիքներից։
Հաղթանակ !!! Շնորհավոր ընկերության միջազային օրը»։
Նրա նախընտրական շտաբից հայտնում են, որ ընտրություններում Վահագն Գևորգյանը հավաքել է 8441 քվե, իսկ Գրիգոր Գուլյանը՝ 8032 քվե: