Ժամը 20:00-ի դրությամբ Հայաստանի 23 համայնքներում տեղի ունեցած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ընթացքում քննչական կոմիտեի մարզային քննչական բաժիններում առերևույթ ընտրախախտում պարունակող նյութեր չեն ստացվել: Այս մասին հայտնում են քննչական կոմիտեից։