Տեղամասերի 66․67%-ը դեռ շարունակում է մնալ դժվարամատչելի հաշմանդամություն ունեցող ընտրողների համար. «Ականատես»

«Ականատես»-ի դիտորդները այս պահին իրականացնում են ՏԻՄ արտահերթ և հերթական ընտրությունների դիտարկում՝ Արարատի մարզի Դվին, Արմավիրի մարզի Ապագա, Նորակերտ, Գեղարքունիքի մարզի Գեղհովիտ, Ծովասար, Կոտայքի մարզի Աբովյան, Սյունիքի մարզի Գորայք, Շիրակի մարզի Անուշավան, Սպանդարյան, Փանիկ և Տավուշի մարզի Ազատամուտ համայնքներում:

Թվով 77 դիտորդ 39 տեղամասում առավոտյան 07։00-ից դիտարկել են քվեարկության նախապատրաստման նիստը․
  • Ժամը 07։00-ի դրությամբ դիտարկված տեղամասերից 2-ում (5.13%-ում) արձանագրվել է չհրկիզվող պահարաններին ներկայացվող պահանջների խախտում։ 1 տեղամասում դիտորդը արձանագրել է, որ պահարանը բաց է։
  • Վիճակահանության կարգի խախտում է արձանագրվել տեղամասերի 7․69%-ում։
  • Տեղամասերի 66․67%-ը դեռ շարունակում է մնալ դժվարամատչելի հաշմանդամություն ունեցող ընտրողների համար։
  • Տեղամասերից մեկում քվեարկության սենյակի կահավորանքը հնարավորություն չի ընձեռում պատշաճ կերպով դիտարկելու քվեարկության ընթացքը։
  • Տեղամասերի 97․44%-ը քվեարկության համար բացվել է ժամը 8։00-ին։ Միայն մեկ տեղամասում քվեարկությունը սկսվել է ժամը 8։02-ին:
Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել