ԶԼՄ-ներում տեղեկատվություն է տարածվել, թե Գառնիում հարձակվել են «Ադեկվադ» ՀԿ-ի անդամ Ազատ Ադամյանի վրա:
Ոստիկանությունից հայտնում են, որ ահազանգին արձագանքելով՝ ոստիկանությունից անմիջապես կապ է հաստատել Ադամյանի հետ, որը հայտնել է, որ նման բան չի եղել, ինքը այս պահին չի կարող գալ ոստիկանություն և խոստացել է, որ առաջիկայում անպայման կներկայանա՝ բացատրություն տալու: Չնայած դրան՝ հրապարակման հետ կապված ստուգումները շարունակվում են: