Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը հայտնում է, որ «Ադեկվադ»-ի որևէ անդամ մինչ այս պահը չի ձերբակալվել։
«Մինչդեռ տեղեկատվությունը հենց սկզբից ուղղակիորեն հենց այդպես մատուցվեց: Լրատվամիջոցների մի մասն էլ, դատելով համապատասխան հղումների կամ ընդգծումների բացակայությունից, այդ տեկատվությունը տարածեցին՝ առանց պաշտոնական աղբյուրներից ճշգրտումներ անելու: Դժվար է հավատալ, որ մարդիկ Ոստիկանություն հրավիրելը, ինչը տեղի է ունեցել տվյալ դեպքում, կամ նույնիսկ բերման ենթարկելը չեն տարբերում ձերբակալումից: Հետևաբար մնում է կարծել, որ պարզապես մանիպուլյացիոն ծուղակ է հյուսվել, որի մեջ լրատվամիջոցների իմ շատ գործընկերներ են ընկել՝ կամա թե ակամա ստանձնելով այն տիրաժավորողի դերը»:
Ավելի վաղ «Ադեկվատ» հասարակական կազմակերպության ղեկավար Արթուր Դանիելյանն իր ֆեյսբուքյան ուղիղ եթերով տեղեկացրել էր այն մասին, որ իրենց կազմակերպության 2 անդամների տուն ուղևորվելիս ոստիկանները ձերբակալել են և տարել ոստիկանության Երևան քաղաքի Կենտրոնի բաժին: