Պատգամավորները սահմանել են, թե ինչ է «էլեկտրոմոբիլը»

Ազգային ժողովի պատգամավորներ Լիլիթ Մակունցը և Հակոբ Սիմիդյանը նոր օրինագիծ են ներկայացրել ԱԺ-ը, որով օրենսդիր մարմնի ներկայացուցիչները սահմանել են, թե ինչ է «էլեկտրոմոբիլը»։

«Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքում լրացում կկատարվի և կնշվի․ «էլեկտրամոբիլ՝ էլեկտրաէներգիայի ինքնուրույն աղբյուրից սնուցվող, բացառապես էլեկտրաշարժիչներով շարժման մեջ դրվող ավտոմոբիլ (բացառությամբ տրոլեյբուսի եւ տրամվայի)»։

Ըստ հեղինակների՝ առաջարկվող փոփոխությունը եւ լրացումը՝

Կապահովի օրենսդրությունում էլեկտրամոբիլի հասկացության միատեսակ կիրառումը.

  • Սկիզբ կդնի էլեկտրամոբիլների հետ կապված օրենսդրական կարգավորումներին հետագա զարգացմանը.
  • կնպաստի էլեկտրամոբիլների համար նախատեսված արտոնությունների առավելագույն կիրառմանը.
  • կխթանի Հայաստանի Հանրապետությունում էլեկտրամոբիլների տարածմանը, ինչը իր հերթին կբերի՝ ներկրվող շարժիչային վառելիքներից կախվածության նվազեցման, տրանսպորտային ծախսերի նվազեցման եւ ուղղակի էներգախնայողության շնորհիվ էլեկտրամոբիլներին բնորոշ առավել արդյունավետ վառելիք-անվավազք էներգիայի փոխակերպման, անուղղակի էներգախնայողության շնորհիվ ՀՀ ողջ էներգահամակարգի սեզոնայն բեռի գրաֆիկի համահարթեցման եւ բազային բեռի էլեկտրակայանների աշխատանքի արդյունավետության բարձրացման (սեզոնային հարթեցման էֆեկտ): Իսկ երկարաժամկետում՝ էլեկտրամոբիլների լայն տարածման շնորհիվ պետական եւ համայանքային միջոցների խնայողության ջերմոցային գազերի եւ վնասակար գազերի արտանետման նվազեցմանը ուղղված ծախսերի կրճատման հաշվին, մաքուր («կանաչ») տեխնոլոգիաների տարածման, ջերմոցային գազերի եւ վնասակար արտանետումների նվազեցման, ինչպես նաեւ շրջակա միջավայրի եւ մարդու առողջության վրա տեխնածին ազդեցության նվազման:
Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել