Նոր փոփոխություններ՝ աշխատանքային օրենսգրքում․ պատգամավորները օրինագիծ են ներկայացրել

Ազգային ժողովի պատգամավորներ Նարեկ ԶեյնալյանըՀերիքնազ Տիգրանյանը և Լուսինե Բադալյանը ԱԺ են ներկայացրել աշխատանքային օրենսգրքում լրացումներ և փոփոխություն կատարելու վերաբերյալ նախագիծ։

Նախագծով նախատեսվել է միևնույն գործատուի մոտ միևնույն աշխատանքի համար նույն աշխատողի հետ կնքվող աշխատանքային պայմանագրի ժամկետների երկարաձգման կամ նորացման վերաբերյալ սահմանափակումների սահմանում։

Նախագծով միաժամանակ, աշխատանքային հարաբերությունների կայունության սկզբունքը հիմք ընդունելով՝  բոլոր աշխատողների համար այդ սկզբունքի հավասար կիրառելիությունն ապահովելու նպատակով համատեղությամբ աշխատանք կատարողների համար անորոշ ժամկետով աշխատանքային պայմանագիր կնքելու հնարավորություն է ընձեռվում, քանի որ համատեղությամբ աշխատանքի պարագայում որոշակի ժամկետով աշխատանքային պայմանագրի կնքումը որևէ փաստով չի հիմնավորվում:

Գործող կարգավորումը իմպերատիվ կերպով սահմանում է, որ համատեղությամբ աշխատանք կատարողների հետ պետք է կնքվի որոշակի ժամկետով աշխատանքային պայմանագիր: Առաջարկվող փոփոխությամբ նախատեսվում է համատեղությամբ աշխատանք կատարողների հետ աշխատանքային պայմանագըի կնքում  որոշակի ժամկետով միայն այն դեպքում, երբ աշխատողն այդ մասին գրավոր միջնորդել է կամ  տվել է գրավոր ձեւով արտահայտված համաձայնություն:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել