Հունիսի 7-ին՝ ժամը 11-ի սահմաններում, Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 5-րդ դասակի կարգախմբերից մեկը, Կոմիտասի պողոտայում ծառայություն իրականացնելիս, նկատել է «Հյունդայի Սոնատա» մակնիշի ավտոմեքենա, որի դիմապակին թաղանթապատ է եղել։ Ճանապարհային ոստիկանները կանգնեցրել են հիշյալ ավտոմեքենան և վարորդին առաջարկել տեղում վերացնել իրավախախտումը՝ պոկելով դիմապակու թաղանթը։ 29-ամյա վարորդը հրաժարվել է վերացնել իրավախախտումը և վիճել է ճանապարհային ոստիկանների հետ՝ քաշքշելով նրանց։ Ճանապարհային ոստիկանները վարորդին բերման են ենթարկել ոստիկանության Արաբկիրի բաժին, մեքենան էլ տեղափոխել բաժնի պահպանվող հատուկ տարածք։
Դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվում։