Կառավարությունում տեղի է ունեցել Երևան քաղաքի հասարակական տրանսպորտի բարեփոխման ծրագրին նվիրված քննարկում

Հունիսի 6-ին փոխվարչապետ Տիգրան Ավինյանն անցկացրել է քննարկում` նվիրված Երևան քաղաքի տրանսպորտային խնդիրներին: Քննարկմանը մասնակցել են Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը, ՀՀ տրանսպորտի ոլորտի, Ասիական զարգացման բանկի և Վերակառուցման ու զարգացման եվրոպական բանկի ներկայացուցիչներ:

Երևանի փոխքաղաքապետ Հրաչյա Սարգսյանը քննարկման մասնակիցներին ներկայացրել է ընթացքի մեջ գտնվող տրանսպորտային բարեփոխման ծրագրի և նոր երթուղային ցանցի առանձնահատկությունները:

Տեղի է ունեցել մտքերի փոխանակում առաջարկվող լուծումների վերաբերյալ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել