Ոստիկանների աշխատանքում չեն բացառվում նաև վրիպումներն ու թերացումները. ոստկանության պարզաբանումը

Այսօր Ազգային ժողովում ոստիկանության պետ Վալերի Օսիպյանին ուղղված հարցադրում է հնչեցվել գիշերը Դավիթաշենում քաղաքացու հետ կատարված միջադեպի կապակցությամբ, որի վերաբերյալ ոստիկանությունն արդեն իսկ պարզաբանում է տարածել:

«Հարկ ենք համարում կրկնել, որ միջադեպի կապակցությամբ, ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանի հանձնարարությամբ, սկսվել է ծառայողական քննություն:

Ինչ վերաբերում է ոստիկանության գործողություններին, ապա նորից հիշեցնենք, որ ոստիկանությունը գործում է օրենքով իրեն վերապահված լիազորությունների շրջանակում և կատարում է իր գործառույթներից բխող գործողություններ:

Միևնույն ժամանակ հարկ է հիշել, ոստիկանների աշխատանքում չեն բացառվում նաև վրիպումներն ու թերացումները, ինչպես և ոստիկանության մեծ ընտանիքին անհարիր անձանց գոյությունը:
Առաջին հերթին և բոլորից ավելի ոստիկանությունն է շահագրգռված, որ նման երևույթներն իսպառ բացառվեն կառույցի գործունեության մեջ:

Ծառայողական քննության արդյունքներով լիարժեք կբացահայտվեն միջադեպի բոլոր հանգամանքները, և եթե ահազանգի իսկությունը հաստատվի, մեղավորները կենթարկվեն ամենախիստ պատասխանատվության»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել