Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանի գույքը և եկամուտները

Իրավաբան.net-ը շարունակում է ձեզ ներկայացնել դատական իշխանության ներկայացուցիչների գույքի ու եկամուտների հայտարարագրերը:

Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանը դատական համակարգում է 2006 թվականից:

2006 թվականից մինչև 2008 թվականն աշխատել է Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն համայնքների առաջին ատյանի դատարանի դատավոր:

2008 թվականից մինչև 2009 թվականն աշխատել է Երևանի քրեական դատարանի դատավոր:

2009 թվականի փետրվարի 27-ին նախագահի հրամանագրով նշանակվել է Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:

2016 թվականի մայիսի 23-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր:

2018 թվականի հուլիսի 27-ին ՀՀ դատավորների ընդհանուր ժողովի կողմից ընդգրկվել է Ուսումնական հարցերի հանձնաժողովի կազմում:

Իրավաբանական գիտությունների թեկնածու է։

Ալեքսանդր Ազարյանը, 2011 թվականին զբաղեցնելով Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի պաշտոնը հայտարարագրել է 6 միլիոն դրամ, 12 հազար դոլար, 54 հազար ռուբլի: Միակ եկամուտը ստացել է աշխատավարձից, որը կազմել է 5 միլիոն 700 հազար դրամ:

2012 թվականի հայտարարագրում դրամական միջոցների վերաբերյալ տվյալները նույն են մնացել: Դատավորը հայտարարգրել էնաև 5 միլիոն 968 հազար դրամ եկամուտ, որը ստացել է աշխատավարձից:

2013-ին Ալեքսանդր Ազարյանը հայտարարագրել է 6 միլիոն դրամ և 12 հազար դոլար: Դատավորի եկամուտները կազմել են 6 միլիոն 273 հազար դրամ, որը ստացվել է աշխատավարձից:

2014 թվականին դատավորը ձեռք է բերել 7 միլիոն դրամ ընդհանուր արժեքով TOYOTA LAND CRUISER PRADO 4.0 մակնիշի ավտոմեքենա: Հարկային տարում դատավորի դրամով պահվող միջոցները զրոյացել են, իսկ դոլարով պահվողները դարձել 10 հազար:

Միակ եկամուտը վերջինս ստացել է աշխատավարձից, որը կազմել է 6 միլիոն 852 հազար դրամ:

2015-ին Ալեքսանդր Ազարյանը օտարել է ավտոմեքենա՝ 5 միլիոն դրամ արժողությամբ և հայտարարարագրել է 10 հազար դոլար դրամական միջոց:

Դատավորի եկամուտները կազմել են 13 միլիոն 89 հազար դրամ, որը ստացվել է 2 աղբյուրից.

  • Աշխատավարձ-8 միլիոն 89 հազար դրամ,
  • Գույքի օտարում-5 միլիոն դրամ:

2016 թվականին, ստանձնելով վերաքննիչ քրեական դատարանի դատավորի պաշտոնը, Ալեքսանդր Ազարյանը հայտարարարագրել է բնակարան, TOYOTA LAND CRUISER PRADO 4.0 մեքենան, 10 հազար դոլար և 1 միլիոն դրամ:

Դատավորի եկամուտները կազմել են 4 միլիոն 958 հազար դրամ, որը վերջինս ստացել է աշխատավարձից:

2016-ի տարեկան հայտարարագրում Ալեքսանդր Ազարյանը հայտարարագրել է 10 հազար ԱՄՆ դոլար և 10 միլիոն 306 հազար դրամ եկամուտ, որը ստացել է 2 աղբյուրից.4

  • Աշխատավարձ-4 միլիոն 958 հազար դրամ,
  • Աշխատավարձ-5 միլիոն 347 հազրա դրամ:

2017 թվականին պաշտոնյան հայտարարագրել է 12 հազար դոլար, և 8 միլիոն 395 հազար դրամ եկամուտ, որը ստացել է աշխատավարձից:

2018-ին Ալեքսանդր Ազարյանը հայտարարագրել է 13 միլիոն դրամ, և 8 միլիոն 465 հազար դրամ, որը ստացել է աշխատավարձից:

Ալեքսանդր Ազարյանի կինը, Նաիրա Ավչյանը, 2011 թվականին հայտարարագրել է 25 հազար դոլար և 5 միլիոն 820 հազար դրամ եկամուտ, որը ստացել է աշխատավարձից:

2012-ին և 2013-ին նրա դրամական միջոցները մնացել են նույնը, իսկ եկամուտը կազմել է 6 միլիոն դրամ, որը ստացել է Աշխատավարձից:

2014-ին Նաիրա Ավչյանը հայտարարագրել է 20 հազար դոլար և 6 միլիոն դրամ եկամուտ, որը ստացել է աշխատավարձից:

2015-ին և 2016-ին Նաիրա Ավչյանը հայտարարագրել է 25 հազար դոլար և 6 միլիոն դրամ եկամուտ, որը կրկին ստացել է աշխատավարձից:

2017-ին Նաիրա Ավչյանը գնել է 5 միլիոն 400 հազար դրամ արժողությամբ SUZUKI GRAND VITARA 1.6 մակնիշի ավոտմեքենա, հայտարարագրել է 25 հազար դոլար և 9 միլիոն 372 հազար դրամ եկամուտ, որը ստացել է աշխատավարձից:

2018 թվականին Ալեքսանդր Ազարյանի կինը հայտարարագրել է 30 հազար դոլար և 2 միլիոն դրամ: Եկամուտը կազմել է 8 միլիոն 500 հազար դրամ, որը ստացել է աշխատավարձից:

Դատավորի անչափահաս որդիների, Սամվել և Ռոբերտ Ազարյանների հայտարարագրերում տվյալներ նշված չեն:

Ձեզ ենք ներկայացնում նաև Ալեքսանդր Ազարյանի կենսագրությունը.

Ծնվել է 1969 թվականին Երևան քաղաքում։

1986 թվականից մինչև 1994 թվականը սովորել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետում։

1987 թվականից մինչև 1989 թվականը ծառայել է ԽՍՀՄ բանակում։

1995 թվականից մինչև 1998 թվականն աշխատել է ՀՀ Արդարադատության նախարարության դատական մարմինների վարչությունում՝ որպես առաջատար խորհրդատու։

1998 թվականից մինչև 1999 թվականն աշխատել է ՀՀ Նախագահի աշխատակազմում՝ որպես արդարադատության խորհրդի աշխատակազմի գլխավոր մասնագետ։

1999 թվականից մինչև 2001 թվականն աշխատել է ՀՀ Զինվորական դատախազությունում՝ որպես քրեական գործերով մեղադրանքի պաշտպանության բաժնի դատախազ։

2001 թվականից մինչև 2006 թվականն աշխատել է ՀՀ Նախագահի աշխատակազմում՝ որպես արդարադատության խորհրդի քարտուղարության գլխավոր մասնագետ։

2006 թվականի մարտ-հունիս ամիսներին աշխատել է ՀՀ Նախագահի վերհսկողական ծառայության գործադիր իշխանության հանրապետական մարմինների բաժնի գլխավոր մասնագետ։

2006 թվականից մինչև 2008 թվականն աշխատել է Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն համայնքների առաջին ատյանի դատարանի դատավոր:

2008 թվականից մինչև 2009 թվականն աշխատել է Երևանի քրեական դատարանի դատավոր:

2009 թվականի փետրվարի 27-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:

2016 թվականի մայիսի 23-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր:

2018 թվականի հուլիսի 27-ին ՀՀ դատավորների ընդհանուր ժողովի կողմից ընդգրկվել է Ուսումնական հարցերի հանձնաժողովի կազմում:

Իրավաբանական գիտությունների թեկնածու է։

Եվգենյա Համբարձումյան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել