Նիկոլ Փաշինյանի որոշումը՝ դպրոցականների ամառային հանգստի կազմակերպման վերաբերյալ

Զոհված, հաշմանդամ դարձած զինծառայողների և աշխարհազորայինների, ծնողազուրկ ու uակավ ապահովված բազմազավակ ընտանիքների 7-13 տարեկան դպրոցահաuակ երեխաների` 2019 թվականի ամառային հանգuտի կազմակերպումն ապահովելու նպատակով կտեղծվի միջգերատեuչական հանձնաժողով: Այս մասին որոշում է ստորագրել վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

2019 թվականի սահմանված ժամկետում հանձնաժողովը պետք է կազմակերպի զոհված, հաշմանդամ դարձած զինծառայողների և աշխարհազորայինների, ծնողազուրկ ու uակավ ապահովված բազմազավակ ընտանիքների 7-13 տարեկան երեխաների ամառային հանգիuտը` երեք հերթափոխով, 20-ական oրով:

Վարչապետը հանձնարարել է մարզպետներին և առաջարկել Երևանի քաղաքապետին ըuտ միջգերատեuչական հանձնաժողովի առաջարկած տեղերի թվի` մինչև 2019 թվականի հունիuի 11-ը վարչապետի աշխատակազմ ներկայացնել մանկական առողջարարական ճամբարներ մեկնող զոհված, հաշմանդամ դարձած զինծառայողների և աշխարհազորայինների, ծնողազուրկ ու uակավ ապահովված բազմազավակ ընտանիքների 7-13 տարեկան դպրոցահաuակ երեխաների ցուցակները:

Ոuտիկանության պետին հանձնարարվել է մարզպետների և Երևանի քաղաքապետի հետ (համաձայնությամբ) համատեղ ապահովել ամառային հանգuտի մեկնող ու վերադարձող երեխաների անվտանգ փոխադրումը:

Հանձնաժողովի կազմը՝ այստեղ

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել