70-ականներից Կոնսերվատորիան հիմնանորոգումների չի ենթարկվել, մենք դրա կարիքը ունենք. Սոնա Հովհաննիսյան

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը կառավարության հավանությանն է ներկայացրել որոշման նախագիծ, որով առաջարկում էհաստատել Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիային ռեկտորի պաշտոնում Սոնա Հովհաննիսյանի ընտրության արդյունքները:

Նշենք, որ «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 4-րդմասի համաձայն՝ «Պետական բարձրագույն ուսումնական հաստատության ռեկտորն ընտրվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և բարձրագույն ուսումնական հաստատության կանոնադրությամբ սահմանված բաց մրցույթի կարգով՝ ուսումնական հաստատության խորհրդում, գաղտնի քվեարկությամբ, 5 տարի ժամկետով: Նույն անձը չի կարող ավելի քան երկու անգամ անընդմեջ ընտրվել ռեկտորի պաշտոնում:

Կառավարությունը հաստատեց Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիային ռեկտորի պաշտոնում Սոնա Հովհաննիսյանի ընտրության արդյունքները:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել