Հունիսի 4-ին Ճանապարհային ոստիկանությունում տեղի ունեցավ պարգևատրման հանդիսավոր արարողություն: Այս մասին հայտնում են ոստիկանության մամուլի ծառայությունից:
ՀՀ ոստիկանության պետի 21.05.2019թ թիվ 1420_Ա հրամանով ծառայողական պարտականությունները գերազանց կատարելու համար պարգևատրվեցին ոստիկանության փոխգնդապետ Դավիթ Լենդրուշի Ավագյանը «Ոստիկանության 100-ամյակ» մեդալով, ոստիկանության մայոր Դավիթ Սոսի Նիկողոսյանը պատվոգրով, ոստիկանության փոխգնդապետ Արայիկ Աշոտի Պողոսյանը «Օրենքի պատվար» մեդալով և ոստիկանության մայոր Սերգեյ Վլադիմիրի Մարտիրոսյանը «Օրենքի պատվար» մեդալով:
ՀՀ ոստիկանության պետի 25.05.2019թ. թիվ 1463_Ա հրամանով ոստիկանության կապիտան Արամ Տավրոսի Բաղդասարյանին և ոստիկանության կապիտան Մանուկ Հրաչիկի Սարգսյանին շնորհվեց ոստիկանության գերազանց ծառայության համար կրծքանշան, իսկ Ավետիք Վազգեն Միքայելյան և Մարատ Արտուշի Մկրտչյանին հայտնվեց շնորհակալություն:
Նույն օրը իրենց հերթական կոչումները ստացան Ճանապարհային ոստիկանության մի շաք ծառայողներ, մասնավորապես Արշավիր Մարտիկի Համբարձումյանը, Սարգիս Յուրիի Մնացականյանը և Վահե Գագիկի Ավետիսյանը ավագ լեյտենանտի, իսկ Արեն Բաղիշի Աղբալյանը և Գևորգ Ղազարի Գևորգյանը կապիտանի ուսադիրներ:
Ճանապարհային ոստիկանության ղեկավար անձնակազմը՝ գլխավորթությամբ Ճանապարհային ոստիկանության պետ, գնդապետ Եգոր Կարապետյանի շնորհավորեց պարգևատրվածներին ու հերթական կոչումներ ստացողներին, մաղթեց բարի ծառայություն և մասնագիտական նորանոր ձեռքբերումներ: