Պաշտպանի աջակցությամբ լուծվել է մաքսային ծառայությունում գործարարի խնդիրը

Գործարարը խնդրել է Մարդու իրավունքների պաշտպանի աջակցությունը ՊԵԿ-ի մաքսային ծառայությունում առաջացած խնդրի լուծմանն աջակցելու նպատակով։

Բողոք ներկայացրած անձի տեղեկացմամբ՝ Թուրքիայից Հայաստան է ներմուծել ապրանքներ, հայտարարագրել և իրականացրել է համապատասխան վճարումները, սակայն Պետական եկամուտների կոմիտեի մաքսային ծառայության աշխատակիցները ներմուծված ապրանքը զննելիս հայտնաբերել են ապրանք, որը հայտարարագրում նշված չի եղել։

 Ըստ գործարարի՝ ինքն առաջարկել է կազմել արձանագրություն, կատարել վերաձևակերպում և ապրանքը հանձնել իրեն, սակայն Մաքսային ծառայության մարմինների կողմից վերաձևակերպում չի իրականացվել և ապրանքը օրեր շարունակ գործարարին չի հանձնվել։

Քաղաքացու պնդմամբ՝ մաքսազերծված ապրանքը մաքսային պահեստում գտնվելու յուրաքանչյուր օրվա համար իրեն պատճառվել է նյութական վնաս։

Պաշտպանի նախաձեռնած վարույթի շրջանակում գործարարը ներկայացրել է ճշգրիտ տվյալներով նոր ապրանքային հայտարարագիր, և հայտարարագրված ապրանքները տրամադրել են նրան։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել