ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի պաշտպան Արսեն Մկրտչյանը հայտնում է, որ Մանվել Գրիգորյանը հրաժարվել է բուժում ստանալ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ֊ում։
«Ճնշումը 190/110, շաքարը 25՝ շտապօգնություն չի կանչվել, որովհետև հանձնարարված է հայի հանդեպ դրսևորել սադիզմ»,-նշում է Արսեն Մկրտչյանը:
Հիշեցնենք, որ հունիսի 3-ին, երեկոյան Մանվել Գրիգորյանին սայլակով դուրս գրեցին «Նաիրի» բժշկական կենտրոնից։
Նրա պաշտպան Արսեն Մկրտչյանը հայտնել է, որ Մանվել Գրիգորյանի բուժումը շարունակվելու է դատապարտյալների հիվանդանոց, սակայն ավելի ուշ պարզվել է, որ Գրիգորյանին տեղափոխում են քրեակատարողական հիմնարկ։
Հիշեցնենք, որ Մանվել Գրիգորյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով («Մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ հրազեն և ռազմամթերք ապօրինի կերպով ձեռք բերելը և պահելը») նախատեսված հանցագործություն կատարելու կասկածանքով: Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 96-րդ հոդվածով սահմանված կարգով, ԱԺ պատգամավորին ազատությունից զրկելու մասին անհապաղ տեղեկացվել է ՀՀ ԱԺ նախագահը:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Տեսանյութը՝ Արսեն Մկրտչյանի ֆեյսբուքյան էջից