Հունիսի 1-ին, ժամը 15.20-ին, ոստիկանության Նոր Նորքի բաժին քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ Կենդանաբանական այգում գողություն կատարելիս բռնել են գրպանահատի:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նույն օրը, ժամը 15.00-ին, հիշյալ այգում 50-ամյա տղամարդը փորձել է ՌԴ քաղաքացու պայուսակից գողություն կատարել, սակայն հանցագործությունն ավարտին չի հասցրել:
Ժամը 16.05-ին տղամարդը այգուց բերման է ենթարկվել ոստիկանության Նոր Նորքի բաժին և տվել խոստովանական բացատրություն:
Նախապատրաստվում են նյութեր:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: