Եռօրյա աշխատանքային այցով Հայաստանում է Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատական պրիստավ Դմիտրի Արիստովի գլխավորած պատվիրակությունը

Ս/թ հունիսի 3-5-ը Հայաստանի Հանրապետությունում է Ռուսաստանի Դաշնության դատական պրիստավների դաշնային ծառայության տնօրեն – Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատական պրիստավ Դմիտրի Արիստովը և դաշնային ծառայության պատվիրակությունը:

Այցի նպատակն է տեղում ծանոթանալ և քննարկել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր: Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունում այսօր տեղի է ունեցել աշխատանքային հանդիպում ռուս գործընկերների հետ: Ողջունելով  գործընկերներին՝ ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գնդապետ  Հակոբ Հակոբյանն իր խոսում նշել է. «Մենք բարձր ենք գնահատում երկու երկրների գործընկեր կառույցների միջև կառուցողական հարաբերութունները և հույս հայտնում առավել ջերմ ու բազմակողմանի գործակցության»: Ռուսաստանի Դաշնության դատական պրիստավների դաշնային ծառայության տնօրեն – Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատական պրիստավ Դմիտրի Արիստովը, շնորհակալություն հայտնելով հրավերի համար, նշել է. «Մենք ուրախ ենք գտնվել Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունում: Այստեղ հայ գործընկերների հետ առավել առարկայական քննարկումների, գործնական շփումների ու փորձի փոխանակման լայն հնարավորություն է ընձեռնված: Վստահ ենք, որ մեր երկու գործընկեր կառույցների միջև ձևավորված ջերմ գործակցությունը առավել կխորացնենք»:

Աշխատանքային քննարկման ընթացքում ներկայացվել են Հայաստանի Հանրապետությունում պարտապանի գույքի իրացման մեխանիզմները, մասնավորապես՝ Հարկադիր կատարման ծառայությունում ներդրված հարկադիր էլեկտրոնային աճուրդի կազմակերպման և իրականացման գործընթացը: Քննարկվել  են նաև հարկադիր կատարման ոլորտին առնչվող մի շարք այլ ընդհանուր հարցեր ու հիմնախնդիրներ:

Աշխատանքային քննարկումից հետո հյուրերը շրջել են Ծառայության տեսչական, վերլուծական և աճուրդի կազմակերպման բաժնում, քաղաքացիների արագ սպասարկման գրասենյակում, եղել են նաև Ծառայության թանգարանում, որտեղ Դմիտրի Արիստովը գրառում է կատարել հուշամատյանում:

Աշխատանքային քննարկումները կշարունակվեն նաև վաղը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել