Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ հաստատվել է վարչապետի աշխատակազմի սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի կանոնադրությունը: Սահմանվել է նաև, որ վարչապետի աշխատակազմի հաստիքների քանակը՝ 720 հաստիքային միավոր:
Վարչապետի աշխատակազմն ուներ 600 հաստիք: Պայմանավորված նրանով, որ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը ներառվելու է վարչապետի աշխատակազմում, վերջինիս հաստիքների թիվն ավելացել է: