Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը Ազգային ժողովում ներկայացրեց օրենսդրական փաթեթ, որով առաջարկվում է քրեական անցյալ ունեցող անձանց թույլ չտալ 10%-ից ավելի բաժնեմաս ունենալ ԿԲ-ի կողմից լիցենզիավորվող կազմակերպություններում:
Կարգավորումների նպատակն է կանխարգելել հանցագործությունների համար դատվածություն ունեցող անձանց մուտքը ֆինանսական կազմակերպություններ:
Փոփոխությունների արդյունքում գրավատան, վճարահաշվարկային կազմակերպությունների, ապահովագրական միջնորդների, արժութային գործառնություններ իրականացնող անձանց նշանակալից մասնակիցներն ու ղեկավարները չեն կարող լինել հանցագործության համար դատվածություն ունեցող անձինք:
Մանրամասները՝ տեսանյութում