Հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել Հայաստանի երիտասարդական հիմնադրամում՝ խախտումների առնչությամբ։ Այս մասին հայտնում են ՊՎԾ-ից:
Հիմնադրամի մուտքերի օրինականությունը և դրանց օգտագործման արդյունավետությունը ստուգել է Պետական վերահսկողական ծառայությունը և նյութերն ուղարկել Հատուկ քննչական ծառայություն։
Քրեական գործը հարուցվել է պաշտոնական լիազորությունները չարաշահելու հատկանիշներով և ուղարկվել Քննչական կոմիտե՝ նախաքննությունը շարունակելու համար։