Որո՞նք են կոռուպցիայի բացասական հետևանքները

Որո՞նք են կոռուպցիայի բացասական հետևանքները. այս հարցին պատասխանել են հայաստանյան 188 կազմակերպությունների ներակյացուցիչներ՝ մասնակցելով 2018թ. սեպտեմբեր-դեկտեմբեր ամիսների ընթացքում կատարված «Կոռուպցիայի դեմ պայքում բիզնեսի դերը. հայաստանյան իրականություն» հետազոտությանը:

Հետազոտությունը կատարվել է «Կոռուպցիայի դեմ պայքարի խթանում և բարեփոխումներ․ Հայաստան» ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է  «Միջազգային մասնավոր ձեռնարկությունների կենտրոն» ՀԿ-ի,  «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի,  «Կորպորատիվ կառավարման կենտրոն» ՀԿ-ի և Երևանի առևտրաարդյունաբերական պալատի կողմից Ժողովրդավարության աջակցության ազգային հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ:

Կոռուպցիայի հնարավոր բացասական հետևանքների 1-ին հորիզոնականը՝ ըստ հարցման արդյունքների, զբաղեցնում են ֆինանսական կորուստները (25%), 2-րդ տեղում հեղինակության ռիսկն է (21%), իսկ 3-րդում՝ կորպորատիվ բացասական միջավայրը (20%): Հարկ է նշել, որ թե՛ կորպորատիվ հեղինակությունը և թե՛ կորպորատիվ միջավայրը ոչ նյութական ակտիվներ են, որոնք ազդում են ընկերության արժեքի վրա և կարող են կասկածի տակ դնել ընկերության երկարաժամկետ կայունությունը, այդ թվում՝ ֆինանսական:  Որպես այլ հետևանքներ հարցվողները նշել են նաև ոչ առողջ մրցակցային միջավայրը, մեղքի զգացողություն հասարակության առջև, որ դու նույնպես սնուցում ես այդ արատավոր երևույթը:

Հավելենք, որ սույն նյութը պատրաստվել է «Կոռուպցիայի դեմ պայքարի խթանում և բարեփոխումներ․ Հայաստան» ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է  «Միջազգային մասնավոր ձեռնարկությունների կենտրոն» ՀԿ-ի,  «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի,  «Կորպորատիվ կառավարման կենտրոն» ՀԿ-ի և Երևանի առևտրաարդյունաբերական պալատի կողմից Ժողովրդավարության աջակցության ազգային հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ: Նյութի բովանդակության համար պատասխանատու է «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ն և այն որևէ կերպ չի արտահայտում  Ժողովրդավարության աջակցության ազգային հիմնադրամի պաշտոնական տեսակետը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել