Հակակոռուպցիոն համապատասխանության ծրագրի ներդրման առանձնահատկություններն ընկերություններում. դասընթաց կազմակերպությունների ներկայացուցիչների համար

Կորպորատիվ կառավարման կենտրոնը «Կոռուպցիայի դեմ պայքարի խթանում և բարեփոխումներ․ Հայաստան» ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է  «Միջազգային մասնավոր ձեռնարկությունների կենտրոն» ՀԿ-ի,  «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի,  և Երևանի առևտրաարդյունաբերական պալատի կողմից Ժողովրդավարության աջակցության ազգային հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ, անցկացրեց «Հակակոռուպցիոն համապատասխանությունը բիզնեսում» թվով 5-րդ դասընթացը:

Այս ծրագրի նպատակն է Հայաստանի գործարար հատվածի կողմից համապատասխանության ընկալման բարելավումն ու դրա գործնական կիրառումը, ինչպես նաև հակակոռուպցիոն բարեփոխումներին աջակցելու նպատակով պետություն-մասնավոր հատված գործակցության խթանումը:

Կորպորատիվ կառավարման կենտրոնի ղեկավար Նարինե Մելիքյանը դասընթացի մասնակիցներին ներկայացրեց հակակոռուպցիոն համապատասախանության իսնտիտուտը, դրա կաևոևւթյունն ու անհրաժեշտությունը՝ ընկերությունների համար:

«Բի-Դի-Օ Ըքաունթինգ, Թաքս ընդ Լիգըլ» ՓԲԸ գործընկեր, Կորպորատիվ կառավարման կենտրոնի քույր կազմակերպության՝ Տնօրենների հայկական ինստիտուտի խորհրդի անդամ Ահարոն Չիլինգարյանը ներկայացրեց, թե ինչպես պետք է ընկերությությունները մշակեն ու բացահայտեն հակակոռուպցիոն հանձնառությունը: Նա խոսեց նաև, թե ինչպես պետք է պաշտպանել աշխատակիցներին հետապնդումներից ու ճնշումներից:

Հավելենք, որ սույն նյութը պատրաստվել է «Կոռուպցիայի դեմ պայքարի խթանում և բարեփոխումներ․ Հայաստան» ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է  «Միջազգային մասնավոր ձեռնարկությունների կենտրոն» ՀԿ-ի,  «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի,  «Կորպորատիվ կառավարման կենտրոն» ՀԿ-ի և Երևանի առևտրաարդյունաբերական պալատի կողմից Ժողովրդավարության աջակցության ազգային հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ: Նյութի բովանդակության համար պատասխանատու է «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ն և այն որևէ կերպ չի արտահայտում  Ժողովրդավարության աջակցության ազգային հիմնադրամի պաշտոնական տեսակետը։

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել