Այսօր՝ մայիսի 31-ին, ԱԺ-ն ընտրեց տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի 4 անդամի՝ առաջադրված 5 թեկնածուներից:
Առաջադրված թեկնածու Հայկ Կարապետյանի օգտին քվեարկել է 93 կողմ, դեմ՝ 9 պատգամավոր։ Թեկնածուներից Վահե Չիբուխչյանն ընտրվել է 87 կողմ, 16 դեմ քվեարկությամբ, Արեն Դանիելյանը՝ 92 կողմ, 8 դեմ և Տիգրան Մարկոսյանն ընտրվել է 94 կողմ, 7 դեմ քվեարկությամբ։
ՏՄՊՊՀ գործող անդամ Դավիթ Հովհաննիսյան չընտրվեց: