Հունիսի 9-ին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են անցկացվելու հանրապետության 23 համայնքում

Լրացել է ՏԻՄ ընտրությունների համայնքի ղեկավարի և ավագանու անդամի գրանցված թեկնածուների կողմից ինքնաբացարկի դիմումներ ներկայացնելու ժամկետը

2019 թվականի հունիսի 9-ին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են անցկացվելու հանրապետության 23 համայնքում, որոնցից 14-ում ընտրությունները հերթական են, իսկ 9-ում՝ արտահերթ: Նշված համայնքներից 12-ում կայանալու են համայնքի ղեկավարի,  8 համայնքում` ավագանու անդամի, իսկ 3-ում՝ համայնքի ղեկավարի և ավագանու անդամի ընտրություններ: 

Մայիս 30-ին՝ ժամը 18.00-ին, լրացել է ՏԻՄ ընտրությունների համայնքի ղեկավարի և ավագանու անդամի գրանցված թեկնածուների կողմից ինքնաբացարկի դիմումներ ներկայացնելու ժամկետը: 

Սահմանված ժամկետում ընտրություններին որպես համայնքի ղեկավարի թեկնածու գրանցված 46 քաղաքացիներից 3-ը ներկայացրել է ինքնաբացարկի դիմում: Ավագանու անդամի գրանցված 100 թեկնածուներից ինքնաբացարկի դիմում է ներկայացրել 3 թեկնածու:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել