Մայիսի 29-30-ն աշխատանքային այցով Երևան է ժամանել Ռուսաստանի ավիացիոն մաքսատների ղեկավար անձնակազմը: Պատվիրակության անդամները Պետական եկամուտների կոմիտեում հանդիպել են ՊԵԿ նախագահի տեղակալ Շուշանիկ Ներսիսյանի և համապատասխան ստորաբաժանումների աշխատակիցների հետ: Այցի ընթացքում քննարկվել են տարանցման դեպքում ուղևորների ուղեբեռի հայտարարգրմանն ու մաքսային հսկողությանն առնչվող մի շարք հարցեր: Մասնավորապես, անդրադարձ է եղել միջազգային փոստային և էքսպրես-առաքումների նկատմամբ իրականացվող մաքսային հսկողության փորձին, ռիսկերի կառավարման համակարգին, ուղևորների մասին նախնական տեղեկատվության տրամադրմանը, ինչպես նաև Վայրի ֆաունայի և ֆլորայի վտանգված տեսակների միջազգային առևտրի մասին կոնվենցիայով (СИТЕС) նախատեսվող հսկողությանն ու մաքսանենգ ճանապարհով վերջիններիս փոխադրմանը: Վնուկովո, Դոմոդեդովո և Շերեմետևո մաքսատների ղեկավար անձնակազմն այցելել է նաև «Զվարթնոց» և «Շիրակ» միջազգային օդանավակայաններ՝ հենց տեղում գործող ընթացակարգերին ծանոթանալու նպատակով:
ՊԵԿ տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի բաժին