Պետություն-համայնք-մասնավոր համագործակցությամբ նախատեսվում է Երևանի Ծիծեռնակաբերդի 33 հասցեի և դրան հարակից հողամասերում կառուցել Building Owners and Managers Association` BOMA (Շինության սեփականատերերի և կառավարիչների ասոցիացիա) ստանդարտի A-class շենք և ենթակառուցվածք:
Գործադիրը մայիսի 30-ին կայացած կառավարության նիստին հավանություն է տվել Արմեն Տեր-Տաճատյանի ներկայացրած ներդրումային ծրագրին և համաձայնություն է տրվել հողամասը վերջինիս ուղղակի վաճառքով օտարելուն: Ներդրումային ծրագրով նախատեսվում է առնվազն 130 մլն ԱՄՆ դոլարին համարժեք դրամի ներդրում, որի հաշվին շինարարության թույլտվության տրամադրման պահից 48-54 ամսվա ընթացքում կկառուցվի միջազգային չափանիշներին համապատասխանող տեխնոլոգիական հագեցվածության շենքային համալիր՝ ՏՏ ոլորտի 2600 աշխատատեղի համար: Ծրագրի իրականացման նախապատրաստական փուլում ստեղծվելու է 20 աշխատատեղ, շինարարության իրականացման փուլում՝ 400 աշխատատեղ, իսկ գործարկումից հետո՝ 300 աշխատատեղ: