Սոցիալական փաթեթի շահառուների մեջ ավելացվել են Երևանի «Շտապ բուժօգնության» ավագ, միջին և կրտսեր բուժաշխատողները՝ թվով 560 աշխատակից

Առողջապահության ոլորտում ընթացող բարեփոխումներով պայմանավորված՝ կառավարությունն այսօր նոր որոշում, է ընդունել:

«Մենք պարզապես սրանով մի փոքրիկ անարդարություն ենք ուղղում, որը տեղի էր ունեցել բուժաշխատողներին ապահովագրություն տալու ժամանակ», – կառավարության նիստի ժամանակ այսօր՝ մայիսի 30-ին, նշեց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

Նախագծի հիմնավորման համաձայն՝ ներկայումս, ՀՀ պետբյուջեի «Պետական հիմնարկների և կազմակերպությունների աշխատողների բժշկական օգնության և սպասարկման ծառայություններ» ծրագրով սոցիալական փաթեթի շահառուների առողջապահական փաթեթի շրջանակում բժշկական օգնությունը և սպասարկումը իրականացվում է կառավարության համապատասխան որոշման համաձայն նաև առողջապահական ոլորտի հետևյալ կազմակերպությունների աշխատողները: Առաջարկվող փոփոխություններով նախատեսվում է վերանայել ծրագրի շրջանակում բժշկական օգնություն և սպասարկում ստացող շահառուների ցանկը: Մասնավորապես՝ առաջարկվում է այդ ցանկում ներառել և առողջապահական փաթեթներ ձեռք բերել մարզերում` 50 տոկոս և ավելի պետության բաժնեմաս ունեցող արյան փոխներարկման կայանների բոլոր աշխատողների համար՝ բացառությամբ տնտեսական սպասարկում իրականացնող աշխատողների (թվով մոտ 50 աշխատակից), Երևան քաղաքում` պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող Երևանի քաղաքապետարանի «Շտապ բուժօգնություն» ՓԲԸ-ի ավագ, միջին և կրտսեր բուժաշխատողների համար (թվով մոտ 560 աշխատակից): Առաջարկվում է նշված կազմակերպությունների բուժաշխատողների համար սահմանել փաթեթից օգտվող մնացած բուժաշխատողների համար նախատեսված նույն առողջապահական ծառայությունների փաթեթը:

Արդյունքում առողջապահության ոլորտի ևս շուրջ 610 աշխատողների համար ձեռք կբերվեն առողջապահության փաթեթներ և նշված անձանց բժշկական օգնությունը կիրականացվի պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով: Արդյունքում շահառուների բժշկական օգնությունը կդառնա որակյալ, հասանելի և մատչելի: Շահառուները անխոչընդոտ հնարավորություններ կունենան իրենց նախընտրած բժշկական հաստատությունում, համապատասխան բժշկական փաթեթի շրջանակում ստանալ անհրաժեշտ բժշկական ծառայություններ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել