Կնիքի պահանջը կվերանա, վկայականը նաև «անթուղթ» կդառնա, գերատեսչությունը կկոչվի պարզապես Կադաստրի կոմիտե

ՀՀ կառավարությունն այսօր հաստատեց օրենսդրական փոփոխությունների և լրացումների փաթեթը, որի նպատակը «կադաստրային» փաստաթղթերում կնիքի պահանջի վերացումն է. ևս մեկ քայլ՝ դեպի անթուղթ թվային կադաստր։ Պահանջը բխում է ինտեգրված (միասնական), առցանց, ինքնաշխատ, անթուղթ անշարժ գույքի կադաստրի ստեղծման միջոցառումներից։ Այս ամենը ներառված է ՀՀ կառավարության 2018-2022 թվականների գործունեության ծրագրում։

«Կնիքի պահանջի վերացումը շոշափելիորեն կփոխի Կադաստրի հետ գործ ունեցող քաղաքացու կյանքի որակը»,- հարցը զեկուցելիս ասաց Կոմիտեի ղեկավար Սարհատ Պետրոսյանը և նշեց, որ փաթեթի առաջարկների երկրորդ արդյունքը սեփականության՝ նոր նմուշի վկայակններն են, որոնք մատչելի կլինեն նաև առցանց՝ թվային տարբերակով։ Երրորդ առաջարկով ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեն վերանվանվում է պարզապես ՀՀ կադաստրի կոմիտե։

Ընդունված փաթեթի բաղկացուցիչ նախագծերն են՝ «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին», «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին», Հայաստանի և «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներում փոփոխությունների և լրացումների նախագծերը, որոնք կուղարկվեն Ազգային Ժողովի ընդունմանը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել