ՇՎՏՄ հայտարարությունը՝ հեղուկ գազի ներմուծմամբ և իրացմամբ զբաղվող բոլոր տնտեսավարողների համար

Հայաստանի Հանրապետության շուկայի վերահսկողության տեսչական մարմինն (ՇՎՏՄ) իր գործունեության առաջնային միջոցներից է համարում կանխարգելիչ միջոցառումները՝ տնտեսվարող սուբյեկտներին տրամադրելով խորհրդատվություն և այլ մեթոդական աջակցություն իր իրավասության հարցերի վերաբերյալ՝ օգնելով հասկանալ, թե օրենսդրությամբ նախատեսված ինչ պահանջների պետք է համապատասխանի և ինչ միջոցներ պետք է ձեռնարկի տնտեսվարողը՝ իր գործունեությունն օրենքների և այլ իրավական ակտերի պահանջներին համապատասխանեցնելու համար:

ՇՎՏՄ-ն հակված լինելով իր և տնտեսվարող սուբյեկտ փոխհարաբերությունների հիմքը դիտարկել որպես գործընկերային՝ հորդորում է որպես վառելիք օգտագործելու համար հեղուկացված ածխաջրածնային գազերի (հեղուկ գազ) ներմուծմամբ և իրացմամբ զբաղվող բոլոր տնտեսվարողներին՝ պարբերաբար ուշադրության տակ պահել գործունեության ոլորտը կարգավորող օրենսդրությունը:

Գործունեությունը պետք է իրականացվի Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2016 թվականի օգոստոսի 9-ի թիվ 68 որոշմամբ հաստատված Եվրասիական տնտեսական միության «Որպես վառելիք օգտագործելու համար նախատեսված հեղուկացված ածխաջրածնային գազերին ներկայացվող պահանջներ» տեխնիկական կանոնակարգի (ԵԱՏՄ ՏԿ 036/2016) պահանջներին համապատասխան, իսկ օգտագործվող այն չափման միջոցները, որոնք ընդգրկված են ՀՀ կառավարության 2016 թվականի փետրվարի 11-ի N 113-Ն որոշմամբ հաստատված ցանկում, ենթակա են պարտադիր ստուգաչափման՝ համաձայն «Չափումների միասնականության ապահովման մասին» ՀՀ օրենքի:

Տնտեսվարողներն իրենց կողմից իրականացվող գործունեությունը կարգավորող իրավական ակտերին, դրանց փոփոխություններին և ոլորտը կարգավորող օրենսդրական նորություններին կարող են ծանոթանալ ՇՎՏՄ-ի www.prosafe.am պաշտոնական կայքում:

Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը սպառողներին հորդորում է լինել հանրային վերահսկող անպայման պահանջել ՀԴՄ կտրոն և ցանկացած խախտում հայտնաբերելու դեպքում անմիջապես դիմել Շուկայի վերահսկողության տեսչական մարմին՝ ներկայացնելով գրավոր դիմում-բողոք՝ առձեռն կամ ստորագրված տարբերակն ուղարկելով [email protected], [email protected] էլփոստերից որևէ մեկին: Հարցերի դեպքում՝ զանգահարել թեժ գծին՝ 010 23 56 00 հեռախոսահամարով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել