ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության վարույթում շարունակվում է «Մարտիկ» հիմնադրամում առերևույթ չարաշահումների դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Այս մասին տեղեկանում ենք Քննչական կոմիտեից:
Քրեական գործի շրջանակներում ավելի վաղ մեղադրանք էր առաջադրվել հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արթուր Աղաբեկյանին։
Քրեական գործով հաշվարկված վնասը վերականգնվել է և փոխանցվել Կոմիտեի դեպոզիտային հաշվին:
Նախաքննությունը շարունակվում է:
Քրեական գործով կայացվող դատավարական որոշումների մասին կտրվի լրացուցիչ տեղեկատվություն: