Հանրապետության տոնի առթիվ, մշակույթի բնագավառում ունեցած վաստակի համար Հայաստանի Հանրապետության նախագահը պատվավոր կոչումներ է շնորհել:
Հայաստանի Հանրապետության ժողովրդական նկարչի պատվավոր կոչում`
Յուրիկ Գուրգենի ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ քանդակագործ:
Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստի պատվավոր կոչում՝
Դիանա Հենզելի ՄԱՑՈՅԱՆԻՆ Գյումրիի Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի դերասանուհի,
Արտաշես Մաքսիմի ՄԽԻԹԱՐՅԱՆԻՆ Երևանի Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի դերասան:
Հայաստանի Հանրապետության վաստակավոր նկարչի պատվավոր կոչում՝
Լաուրա Ասքանազի ԱՎԵՏԻՍՅԱՆԻՆ գեղանկարչուհի:
Հայաստանի Հանրապետության արվեստի վաստակավոր գործչի պատվավոր
կոչում`
Ժաննա Պետրոսի ԶՈՒՐԱԲՅԱՆԻՆ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր, արվեստագիտության դոկտոր,
Գևորգ Ցոլակի ՄԱՆԱՍՅԱՆԻՆ Հայաստանի գուսանական երգի պետական համույթի գեղարվեստական ղեկավար, կոմպոզիտոր:
Հայաստանի Հանրապետության մշակույթի վաստակավոր գործչի պատվավոր
կոչում՝
Աշոտ Հայկազի ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ Ալեքսանդր Թամանյանի անվան ճար-տարապետության ազգային թանգարան-ինստիտուտի գիտական քարտուղար, ճարտարապետության դոկտոր, պրոֆեսոր,
Էլմիրա Վլադիմիրի ԿՌՈՅԱՆԻՆ Վանաձորի «Հորովել» երգի-պարի համույթի դիրիժոր, քանոնահարուհի,
Նելլի Գուրգենի ՍԱՐԳՍՅԱՆԻՆ դաշնակահարուհի: