Նախագահ Արմեն Սարգսյանը «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով է պարգևատրել Հարություն Բանոյանին՝ հայրենիք-սփյուռք կապերի ամրապնդման գործում ներդրած ավանդի և հայրենանվեր գործունեության համար:
«Հայ օգնության ֆոնդ» հայ-ամերիկյան բարեգործական կազմակերպության տնօրենների խորհրդի ատենապետ Ռանդի Սապահ-Գալյանը պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով՝ Հայրենիք-սփյուռք կապերի ամրապնդման գործում ներդրած ավանդի և հայրենանվեր գործունեության համար: