Նախագահ Արմեն Սարգսյանը երախտագիտության մեդալով է պարգևատրել.
- Նելլի Դուրյանին՝ իրավակարգի ամրապնդման և հանցավորության դեմ պայքարի գործում ներդրած ավանդի համար,
- Արամ Մարգարյանին՝ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացման գործում ներդրած ավանդի համար,
- «Հայ օգնության ֆոնդ» հայ-ամերիկյան բարեգործական կազմակերպության Հայաստանի մասնաճյուղի տնօրեն Բագրատ Սարգսյանին՝ հայրենիք-սփյուռք կապերի ամրապնդման գործում ներդրած ավանդի և երկարամյա արդյունավետ գործունեության համար: