Վարչապետ Նիկոլ Փաշինայնն այսօր՝ մայիսի 30-ին, կառավարության հերթական նիստի ժամանակ անդրադարձավ կառավարության կառուցվածքի վերաբերյալ օրենքի ուժի մեջ մտնելու հարցին:
«Սա, ըստ էության, 17 նախարարության կազմով մեր վերջին նիստն է: Ուզում եմ բոլոր մեր գործընկերներին շնորհակալություն հայտնել այս ընթացքում կատարած աշխատանքի համար։ Նրանց, ովքեր կշարունակեն իրենց աշխատանքը, հաջողություն եմ մաղթում, նրանց, ովքեր չեն շարունակի իրենց աշխատանքը, ուզում եմ շնորհակալություն հայտնել կատարված աշխատանքի համար: Համոզված եմ, որ ճիշտ որոշման արդյունքում մենք ունենալու ենք դրական արդյունքներ, այն առումով, որ մեծանալու է կառավարության աշխատանքի որակը, որից, եկեք խոստովանենք՝ մենք ինքներս էլ գոհ չենք, մեծանալու է կառավարության մոբիլության մակարդակը ու, ի վերջո, նաև պետք է խթան հանդիսանա տնտեսական այն տեսլականի իրականացման համար, որոնք նախանշված են կառավարության ու «Իմ քայլը» դաշինքի նախընտրական ծրագրում», – ասաց վարչապետը: