Կառավարության շենքի ճաշարանում հանրային սննդի կազմակերպման ծառայություններ ձեռք կբերվեն

Վարչապետի աշխատակազմի կարիքների համար անհրաժեշտություն է առաջացել ձեռք բերել վարչապետի աշխատակազմի վարչական շենքի (հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Հանրապետության հրապարակ, Կառավարական տուն 1) ճաշարանում հանրային սննդի կազմակերպման ծառայություններ:

Ծառայության ստեղծման վերաբերյալ կառավարությունը որոշում կընդունի այսօր՝ մայիսի 30-ին կայանալիք հերթական նիստին:

Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ վերոգրյալ ծառայությունների ձեռքբերումը չի հանդիսանում գնում և չի կարգավորում գնումների մասին ՀՀ օրենսդրությամբ, քանի որ ծառայությունները մատուցվելու են ֆիզիկական անձանց:

Որոշման ընդունումը նպատակ ունի համապատասխան մասնակիցների համար ապահովել մրցակցության հավասար պայմաններ, միևնույն ժամանակ վարչապետի աշխատակազմի աշխատակիցների համար կազմակերպել սննդի սպասարկան առավել մատչելի և որակյալ ծառայությունների մատուցում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել