Նորագավիթի ավտոմաքսատունը հունիսի 1-ին չի աշխատի

ՀՀ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանի հրամանով` մաքսային ձևակերպումների և հսկողության համար նախատեսված տարածքի վերանորոգման և բարեկարգման աշխատանքներ իրականացնելու կապակցությամբ Արարատյան մաքսատուն-վարչության Գանձումների համակարգման և հաշվառման թիվ 2, Փաստաթղթային հսկողության թիվ 2 և Բացթողնման թիվ 2 բաժինների (Նորագավիթի ավտոմաքսատուն) համար 2019 թվականի հունիսի 1-ը սահմանվել է ոչ աշխատանքային օր:

Այս մասին հայտնում են ՊԵԿ մամուլի ծառայությունից:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել