Գևորգ Դանիելյանը դիմել է Ազգային ժողովին

Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պարտականությունները կատարող Գեւորգ Դանիելյանը դիմել է Ազգային Ժողով։

«Նկատի ունենալով, որ մայիսի 24-ից Բարձրագույն դատական խորհրդում առկա է իրավաբան գիտնականի թափուր տեղ, Մայիսի 27-ին, «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 86-րդ հոդվածի 6-րդ մասի հիմքով, դիմել եմ Ազգային ժողով՝ Բարձրագույն դատական խորհրդի նոր անդամ ընտրելու համար:
Բարձրագույն դատական խորհրդի գիտնական անդամի ընտրության կարգը սահմանված է «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 144-րդ հոդվածով, մասնավորապես այդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն, Բարձրագույն դատական խորհրդի անդամի ընտրությունն անցկացվում է պաշտոնը թափուր մնալուց հետո 3 ամսվա ընթացքում:

Լրատվությանը հետաքրքրող մյուս հիմնական հարցին՝ կապված Դատավորների ընդհանուր ժողովի հայտարարության հետ, կանդրադառնանք մայիսի 30-ին կայանալիք նիստում»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել