«Մայիսի 27-ին ոստիկանությունում հաղորդում է ստացվել, որ Ճամբարակ քաղաքի դպրոցներից մեկից տարբեր իրեր են գողացել։ Այս մասին հայտնում են ոստիկանությունից:
Ճամբարակի ոստիկանների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ գողությունը կատարել են Ճամբարակում ապրող 16-ամյա երեք պատանի, որոնք սովորում են տասներորդ դասարանում։
Պատանիները ներկայացվել են բաժին ու բաց թողնվել։ Գողոնն ամբողջությամբ հայտնաբերվել է։
Դեպքի առթիվ նախապատրաստվում են նյութեր։