Վերջին ամիսներին Կադաստրի կոմիտեն ընդամենը 4 բացթողում է ունեցել՝ ժամկետից փոքր-ինչ ուշացնելով պաշտոնական 4 նամակների պատասխաններ. կոմիտե

Ինտեգրված կադաստրի ստեղծման հարցերը կհամակարգի Կոմիտեի ղեկավարի խորհրդական Բորիս Քոչարյանը, իսկ հասցեների միասնական ռեգիստրինը՝ գույքի գրանցման բաժնի պետ Էդգար Պետրոսյանը։ ՀՀ կառավարությունը վերջերս հաստատեց Կադաստրի կոմիտեի մշակած երկու շատ կարևոր փաթեթները՝ հայեցակարգով և միջոցառումների ծրագրով։ Աշխատանքային խորհրդակցությանը Սարհատ Պետրոսյանը հանձնարարեց կազմել Ինտերգված կադաստրի և հասցեների միասնական ռեգիստրի ստեղծման միջոցառումների առավել մանրամասնված ժամանակացույցը և նշել պատասխանատուներին։

Կադաստրի կոմիտեի կենտրոնական ապարատում և գրասենյակների մի մասում ավարտվել է թվային հեռախոսակայանի տեղադրումը։

Սպասարկման մեթոդաբանության և համակարգման վարչության պետ Արման Օսիկյանին ղեկավարը հանձնարարեց ավարտին հասցնել գրասենյակներում դեռևս առկա անձնական գույքի վերադարձը.

«Բացի հեռուստացույցից, սառնարանից և աթոռից՝ ո’չ մի անձնական գույք, հատկապես՝ ո’չ մի կահույք»։

Սարհատ Պետրոսյանն անցած շաբաթավերջին անսպասելի այցով եղել է Կադաստրի «Կենտրոն» գրասենյակում, տեղում պարզել, որ 3 էկրաններից միացված է միայն մեկը։ Արման Օսիկյանին հանձնարարեց նաև հետևել, որ գրասենյակներում անխտիր միացված լինեն բոլոր էկրանները, այդ թվում՝ հերթագրման.

«Եվ ոչ թե ես գնամ՝ վահանակը փնտրեն, որպեսզի միացնեն։ Գրասենյակների պետերին զգուշացրե’ք, որ շատ խիստ արձագանքի կարժանանան, եթե նման այցին պարզվի, որ էկրաններից որևէ մեկը միացած չէ, ու նույն օրն առավոտյան գրավոր չի արձանագրվել, որ այն խափանված է, նորոգման կարիք ունի»։

Նախորդ խորհրդակցությանը Սարհատ Պետրոսյանը նշել էր, որ վերջին ամիսներին Կադաստրի կոմիտեն ընդամենը 4 բացթողում է ունեցել՝ ժամկետից փոքր-ինչ ուշացնելով պաշտոնական 4 նամակների պատասխաններ։ Բայց անցած շաբաթ ավելացել է ևս մեկը՝ բացակայություն աղետի գոտու 3 մարզերի ժամանակավոր կացարաններում ապրող մարդկանց վերաբնակեցման և կացարանների ու կցակառույցների ապամոնտաժման աշխատանքների ծավալների ուսումնասիրման աշխատանքային խմբի հերթական նիստից։ Պետրոսյանը հանձնարարեց պարզել հանգամանքները, թե ինչպես է ստացվել, որ Կոմիտեի՝ աշխատանքային խմբում ներկայացուցիչը տեղյակ չի եղել այդ օրվա նիստի մասին։ Կադաստրը խմբին տվյալներ է տրամադրում ժամանակավոր կացարաններում ու կցակառույցներում բնակվող անձանց՝ անշարժ գույք ունենալու չունենալու մասին։ Դիմելով գրանցման վարչության պետ Խորեն Գասպարյանին, որը համակարգում է անշարժ գույքի և սեփականատերերի նույնականացման ընթացքը, Սարհատ Պետրոսյանն ասաց, որ սա նաև հնարավորություն է՝ միանգամից կատարելու երկու գործ, Ոստիկանությունից ստացված տվյալներով նույնականացնելու սեփականատերերին։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել