Մայիսի 27-ին ոստիկանությունում հաղորդում է ստացվել, որ Ճամբարակ քաղաքի դպրոցներից մեկից տարբեր իրեր են գողացել։ Այս մասին հայտնում են ոստիկանությունից։
Տեղի ոստիկանների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ գողությունը կատարել են ճամբարակում ապրող 16-ամյա երեք պատանի, որոնք սովորում են տասներրորդ դասարանում։ Նրանք ներկայացվել են բաժին ու բաց թողնվել։ Գողոնն ամբողջությամբ հայտնաբերվել է։ Դեպքի առթիվ նախապատրաստվում են նյութեր։