Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 15-րդ հոդվածը սահմանում է, որ վարչական իրավախախտման համար պատասխանատվությունը մեղմացնող հանգամանքներ են համարվում`
1) մեղավորի անկեղծ զղջումը.
2) իրավախախտման վնասակար հետևանքները մեղավորի կողմից կանխելը, պատճառած վնասը կամավոր հատուցելը կամ վերացնելը.
3) իրավախախտում կատարելը հոգեկան խիստ հուզմունքի ազդեցության տակ կամ էլ անձնական կամ ընտանեկան ծանր հանգամանքների զուգադիպությամբ.
4) իրավախախտում կատարելը անչափահասի կողմից.
5) իրավախախտում կատարելը հղի կնոջ կամ մինչև մեկ տարեկան երեխա ունեցող կնոջ կողմից: