Թափառող Կենդանիների Վնասազերծման Կենտրոն-ը սույն թվականի հունիսի 1-ից սկսում է իրականացնել թափառող կենդանիներ գլխաքանակի կանոնակարգման և վերահսկման լայնածավալ ծրագիրը Երևան քաղաքում։ Այս մասին հայտնում են քաղաքապետարանի մամուլի ծառայությունից:
Ծրագրի հիմքում ընկած է հակահամաճարակային իրավիճակի կանխարգելման և թափառող կենդեանիների գլխաքանակի վերահսկման աշխատանքները։ Ըստ ծրագրի կատարվում է կենդանիներ հավաքում, քարտեզագրում, համարակալում, ստերջացում, պատվաստում և հետ վերադարձ նույն տարածք։
Երևանի քաղաքապետարանի հրավերով Երևան են ժամանել WVS «Համաշխարհային կենդանաբույժների ծառայության» մասնագետներ Թափառող Կենդանիների Վնասազերծման Կենտրոնի հետ համատեղ աշխատանքներ իրականացնելու և վերապատրաստման կուրսեր անցկացնելու նպատակով։
Կենտրոնը ակնկալում է Հասարակական կազմակերպությունների և կամավոր կենդանասերների աջակցությունը։
Բոլոր նրանք ովքեր բակերում ունեն թափառող կենդանիներ որոնց խնամում ու կերակրում են, նախորոք գրանցելուց հետո հնարավորության դեպքում կարող են բերել կլինիկա (հետ վերադարձը կենտրոնը կապահովվի), իսկ ովքեր չեն կարող բերել, զանգահարեք կամ գրեք
Հեռ․՝ 099-076-079
10։00-ից 18։00-ն, աշխատանքային օրերին։
Թափառող Կենդանիների Վնասազերծման Կենտրոնը կարևորում է համագործակցությունը կենդանասեր հասարակության հետ։