Սահմանադրության 174-րդ հոդվածը սահմանում է բարձրագույն դատական խորհրդի անդամների ընտրության կարգը։
Ինչպես գիտենք, բարձրագույն դատական խորհուրդը կազմված է 10 անդամից:
Բարձրագույն դատական խորհրդի հինգ անդամներին ընտրում է դատավորների ընդհանուր ժողովը՝ դատավորի առնվազն տասը տարվա փորձառություն ունեցող դատավորների կազմից:
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, բարձրագրույն դատական խորհրդի նախագահ Գագիկ Հարությունյանը մայիսի 24-ին հրաժարական տվեց: ԲԴԽ-ում նա պաշտոնավարեց շուրջ 1 տարի ու 2 ամիս:
Նա ԲԴԽ-ի իրավաբան գիտնականների շարքից էր։
Նրանց ընտրում է Ազգային ժողովը՝ պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով, միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող, ընտրական իրավունք ունեցող, բարձր մասնագիտական որակներով և մասնագիտական աշխատանքի առնվազն տասնհինգ տարվա փորձառությամբ իրավաբան գիտնականների և այլ հեղինակավոր իրավաբանների թվից: Ազգային ժողովի կողմից ընտրված անդամը չի կարող լինել դատավոր:
Բարձրագույն դատական խորհրդի անդամներն ընտրվում են հինգ տարի ժամկետով՝ առանց վերընտրվելու իրավունքի:
Ազգային ժողովի կողմից ընտրված Բարձրագույն դատական խորհրդի անդամների համար Դատական օրենսգրքով կարող են սահմանվել անհամատեղելիության պահանջներ:
Դատական օրենսգրքով կարող է սահմանվել Բարձրագույն դատական խորհրդում պաշտոնավարման ընթացքում դատավոր անդամների լիազորությունների կասեցման պահանջ:
Բարձրագույն դատական խորհուրդն իր կազմից Դատական օրենսգրքով սահմանված ժամկետով և կարգով ընտրում է խորհրդի նախագահ` հաջորդաբար դատավորների ընդհանուր ժողովի և Ազգային ժողովի կողմից ընտրված անդամներից: