Մանկապարտեզներին են վերադարձվել իրենց պատկանող տարածքները. հնարավոր կլինի բացել նոր խմբեր

Վերջին ամիսներին Երեւանի քաղաքապետարանը ենթակայությամբ գործող մանկապարտեզների տարածքում այլ գործունեություն ծավալող կազմակերպություններից ու անհատներից ազատել է շուրջ 5138 քմ տարածք, ինչը ընդհանուր զբաղեցրած տարածքների 40%-ն է կազմում:

Այս մասին տեղեկանում ենք Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Վիրաբյանից:

«Նախկինում տարբեր հանգամանքներում մանկապարտեզների տարածքները օգտագործման են տրվել մի շարք կազմակերպությունների եւ անհատների: Ներկայումս, վերադարձված տարածքներում հնարավոր կլինի բացել նոր խմբեր՝ համապատասխանաբար, ընդունելով մանկապարտեզ ավելի շատ երեխաների ու կրճատելով իրենց հերթին սպասողների թիվը»,-նշում է նա:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել