Քաղաքապետի որոշմամբ Երևանի դպրոցներից մեկի կոլեգիալ կառավարման մարմնի՝ խորհրդի անդամների և մեկ այլ դպրոցի խորհրդի անդամի լիազորությունները դադարեցվել են

Մայիսի 20-ին քաղաքապետ Հայկ Մարությանը որոշումներ է ստորագրել, որոնց համաձայն դադարեցվել են Երևանի համար 101 միջնակարգ դպրոցի կոլեգիալ կառավարման մարմնի՝ խորհրդի մի շարք անդամների և Երևանի Ռուբեն Սևակի անվան համար 151 հիմնական դպրոցի ծնողական խորհրդի մեկ ներկայացուցչի լիազորությունները:

Որոշումներում ասվում է.

«Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով, «Հանրակրթության մասին» օրենքի 11-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թ-ի հուլիսի 25-ի N1392-Ն որոշման N 3 հավելվածով հաստատված «ՀՀ պետական հանրակրթական ուսումնական հաստատություն» պետական ոչ առևտրային կազմակերպության օրինակելի կանոնադրության 4-րդ գլխի 32-րդ և 46-րդ կետերով, ՀՀ կրթության և գիտության նախարարի 2010 թ-ի մարտի 18-ի N 113-Ն հրամանով հաստատված «Պետական հանրակրթական ուսումնական հաստատություն» պետական ոչ առևտրային կազմակերպության կոլեգիալ կառավարման մարմնի՝ խորհրդի ձևավորման կարգով և հիմք ընդունելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետի 26.04.2019թ. համար 36252 զեկուցագիրը Երևանի համար 101 միջնակարգ դպրոցի մանկավարժական խորհրդի 18.04.2019թ. (արձանագրություն հ.7) ու ծնողական խորհրդի 19.04.2019թ. (արձանագրություն հ.6) որոշումները, ՀՀ կրթության և գիտության նախարարի 27.02.2019թ. 01/07.1/2843-19 գրությունը և Երևանի քաղաքապետի առաջարկությունը.

1. Դադարեցնել «Երևանի համար 101 միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության կոլեգիալ կառավարման մարմնի՝ խորհրդի անդամների՝ Երևանի քաղաքապետի ներկայացուցիչներ Ռուբեն Անաստասի Սարուխանյանի, Նատալյա Փաշիկի Խաչիկյանի, Ինա Գրիգորի Դավթյանի, ՀՀ կրթության և գիտության նախարարի ներկայացուցիչ Հասմիկ Գառնիկի Ադամյանի, մանկավարժական խորհրդի ներկայացուցիչներ Էլմաս Մուրադի Գլջյանի, Հայկ Ռաֆիկի Մանուչարյանի, ծնողական խորհրդի ներկայացուցիչներ Արմինե Համլետի Լաչինյանի, Գեղեցիկ Պավլիկի Համբարձումյանի լիազորությունները:

2.Հաստատել «Երևանի հ.101 միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության կոլեգիալ կառավարման մարմնի՝ խորհրդի նոր անհատական կազմը և Երևանի քաղաքապետի 2016 թվականի փետրվարի 25-ի «Երևանի Աջափնյակ, Արաբկիր, Ավան, Դավթաշեն, Էրեբունի, Կենտրոն, Մալաթիա-Սեբաստիա, Նոր Նորք, Նորք-Մարաշ, Նուբարաշեն, Շենգավիթ, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների հանրակրթական և հատուկ հանրակրթական դպրոց պետական ոչ առևտրային կազմակերպությունների կոլե-գիալ կառավարման մարմինների՝ խորհուրդների կազմերը հաստատելու մասին» N632-Ա որոշման հավելվածի 57-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:

3. Ընդունել ի գիտություն, որ «Երևանի համար 101 միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության կոլեգիալ կառավարման մարմնի՝ խորհրդի նախագահի ընտրությունը պետք է իրականացվի համաձայն՝ ՀՀ կառավարության 2002 թվականի հուլիսի 25-ի N1392-Ն որոշման N 3 հավելվածի 37-րդ և 38-րդ կետերի և ՀՀ կրթության և գիտության նախարարի` 2010 թ-ի մարտի 18-ի N 113-Ն հրամանի հավելվածի 19-րդ կետի պահանջների։

4. Սույն որոշման կատարման կազմակերպումը և պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետի վրա:

5.Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Վիրաբյանի վրա»:

Եվ Ռուբեն Սևակի անվան համար 151 հիմնական դպրոցի վերաբերյալ.

«Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, «Հանրակրթության մասին» օրենքի 11-րդ հոդվածի 3-րդ մասի 7-րդ կետով և ՀՀկառավարության 2002 թվականի հուլիսի 25-ի N1392-Ն որոշման N 3 հավելվածով հաստատված «ՀՀ պետական հանրակրթական ուսումնական հաստատություն» պետական ոչ առևտրային կազմակերպության օրինակելի կանոնադրության 4-րդ գլխի 32-րդ կետով, ՀՀ կրթության և գիտության նախարարի 2010 թվականի մարտի 18-ի N 113-Ն հրամանով հաստատված «Պետական հանրակրթական ուսումնական հաստատություն» պետական ոչ առևտրային կազմակերպության կոլեգիալ կառավարման մարմնի՝ խորհրդի ձևավորման կարգով, հաշվի առնելով Անահիտ Վարդգեսի Բոստանջյանի մահվան փաստը (15.04.2019թ. հ. ԲԱ106319 մահվան մասին պետական վկայականի պատճենը) և հիմք ընդունելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետի 07.05.2019թ. հ.12/36233 զեկուցագիրը և Երևանի Ռուբեն Սևակի անվան համար 151 հիմնական դպրոցի ծնողական խորհրդի 22.04.2019թ. (արձանագրություն համար 3) որոշումը.

1. Դադարեցնել ծնողական խորհրդի ներկայացուցիչ՝ Անահիտ Վարդգեսի Բոստանջյանի լիազորությունները:
2. Երևանի քաղաքապետի 2016 թվականի փետրվարի 25-ի «Երևանի Աջափնյակ,Արաբկիր, Ավան, Դավթաշեն, Էրեբունի,Կենտրոն,Մալաթիա-Սեբաստիա, Նոր Նորք, Նորք-Մարաշ,Նուբարաշեն, Շենգավիթ, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների հանրակրթական և հատուկ հանրակրթական դպրոց պետական ոչ առևտրային կազմակերպությունների կոլեգիալ կառավարման մարմինների՝ խորհուրդների կազմերը հաստատելու մասին» N632-Ա որոշմամբ հաստատված հավելվածի 31-րդ կետի 4-րդ սյունակում «Անահիտ Վարդգեսի Բոստանջյան» բառերը փոխարինել «Տաթևիկ Սերոբի Սերոբյան» բառերով:


3. Սույն որոշման կատարման կազմակերպումը և պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետի վրա:
4. Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Վիրաբյանի վրա»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել