Քաղաքապետի կարգադրությամբ «Փարկինգ Սիթի Սերվիս» ընկերությունում ուսումնասիրություն կարվի

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը մայիսի 17-ին կարգադրություն է ստորագրել, որում ասվում է.

«Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի     50-րդ հոդվածով և 52-րդ հոդվածի 12-րդ մասով.

1.Հանձնարարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի վերահսկողության վարչության պետին՝ 2019  թվականի  մայիսի 23-ից  մինչև հունիսի 24-ը  իրականացնել Երևանի «Փարկինգ Սիթի Սերվիս» փակ բաժնետիրական ընկերության (այսուհետ՝ Ընկերություն) գործունեության ուսումնասիրություն։

2. Ուսումնասիրության իրականացման համար ստեղծել աշխատանքային խումբ՝ հետևյալ կազմով.

Աշխատանքային խմբի  ղեկավար

  • Արթուր Ավետիսյան – Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի վերահսկողության վարչության պետ

Աշխատանքային խմբի անդամներ

  • Սերգեյ Եղիազարյան – Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի վերահսկողության վարչության պետի տեղակալ
  • Արմեն Մելիքջանյան – Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի վերահսկողության վարչության գլխավոր մասնագետ
  • Արմենուհի Մանուկյան – Երևանի   քաղաքապետարանի  աշխատակազմի վերահսկողության վարչության  առաջատար մասնագետ
  • Սուրեն Սարգսյան – Երևանի   քաղաքապետարանի աշխատակազմի վերահսկողության վարչության առաջատար  մասնագետ

Անհրաժեշտության դեպքում աշխատանքային խմբում կարող են ներգրավվել նաև համապատասխան   մասնագետներ։

3. Ընկերության տնօրենին` ուսումնասիրության իրականացման ժամանակահատ-վածում աշխատանքային խմբին ապահովել անհրաժեշտ աշխատանքային պայմաններով և տեղեկատվությամբ։

4.Աշխատանքային խմբին՝ ուսումնասիրությունն ավարտելուց հետո արդյունքներն ամփոփել և հնգօրյա ժամկետում ներկայացնել Երևանի քաղաքապետին։

5. Սույն կարգադրության կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի վերահսկողության վարչության      պետի  վրա»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել