Բարձրագույն դատական խորհուրդը, ՀՀ դատական օրենսգիրք սահմանադրական օրենքի 102-րդ և 108-րդ հոդվածների պահանջներին համապատասխան, մայիսի 22-ին և 23-ին անցկացրեց քաղաքացիական մասնագիտացման դատավորների թեկնածուների հավակնորդների հարցազրույցի փուլը: Մասնագիտական որակների ստուգման այս փուլում ներգրավված էր նաև Բարձրագույն դատական խորհրդի կողմից օրենքով սահմանված կարգով ընտրված հոգեբան:
Հարցազրույցի փուլին մասնակցում էր 18 հավակնորդ: Նրանցից 17-ը գրավոր քննության արդյունքներով հավաքել էր առավելագույն հանրագումարային միավոր, իսկ 1-ը հանդիսանում էր իրավաբան-գիտնական:
Յուրաքանչյուր հավակնորդի հետ տեղի ունեցած հարցազրույցի ավարտից հետո Բարձրագույն դատական խորհրդի անդամներն իրականացրեցին հարցազրույցի արդյունքների ամփոփիչ քննարկում, որին հաջորդեց փակ-գաղտնի քվեարկությունը:
Քաղաքացիական մասնագիտացման բաժնի համար քվեարկության արդյունքներով անցած են համարվում Բարձրագույն դատական խորհրդի անդամների ընդհանուր թվի ձայների առնվազն կեսից ավելի /կողմ/ ձայներ ստացած հավակնորդները:
ՀՀ դատական օրենսգիրք սահմանադրական օրենքի 109-րդ հոդվածի համաձայն՝ Խորհրդի փակ գաղտնի քվեարկության արդյունքում քաղաքացիական մասնագիտացման դատավորների թեկնածուների 18 հավակնորդներից անհրաժեշտ ձայներ ստացան 10-ը.
- Աբգարյան Էմին
- Ահարոնյան Ռոմեն
- Արմենակյան Սարգիս
- Բադալյան Կարապետ
- Գաբրիելյան Լիլիթ
- Խաչատրյան Սերինե
- Հարությունյան Լիանա
- Հարությունյան Նելլի
- Ջավախյան Աշոտ
- Սաղոյան Լիլիթ:
Բարձրագույն դատական խորհուրդը, ՀՀ դատական օրենսգիրք սահմանադրական օրենքի 102-րդ և 108-րդ հոդվածների պահանջներին համապատասխան, մայիսի 23-ին անցկացրեց քրեական մասնագիտացման դատավորների թեկնածուների հավակնորդների հարցազրույցի փուլը: Մասնագիտական որակների ստուգման այս փուլում ներգրավված էր նաև Բարձրագույն դատական խորհրդի կողմից օրենքով սահմանված կարգով ընտրված հոգեբան:
Հարցազրույցի փուլին մասնակցում էր 7 հավակնորդ: Նրանցից 5-ը գրավոր քննության արդյունքներով հավաքել էր առավելագույն հանրագումարային միավոր, իսկ 2-ը իրավաբանգիտնականներ էին: Յուրաքանչյուր հավակնորդի հետ տեղի ունեցած հարցազրույցի ավարտից հետո Բարձրագույն դատական խորհրդի անդամներն իրականացրեցին հարցազրույցի արդյունքների ամփոփիչ քննարկում, որին հաջորդեց փակ-գաղտնի քվեարկությունը:
Քրեական մասնագիտացման բաժնի համար քվեարկության արդյունքներով անցած են համարվում Բարձրագույն դատական խորհրդի անդամների ընդհանուր թվի ձայների առնվազն կեսից ավելի /կողմ/ ձայներ ստացած հավակնորդները:
ՀՀ դատական օրենսգիրք սահմանադրական օրենքի 109-րդ հոդվածի համաձայն՝ Խորհրդի փակ գաղտնի քվեարկության արդյունքում քրեական մասնագիտացման դատավորների թեկնածուների 7 հավակնորդներից անհրաժեշտ ձայներ ստացան 4-ը.
- Ալավերդյան Լուսինե
- Բախշիյան Բորիս
- Ջիվանյան Վահե
- Սիմոնյան Անդրանիկ:
Բարձրագույն դատական խորհուրդը, ՀՀ դատական օրենսգիրք սահմանադրական օրենքի 102-րդ և 108-րդ հոդվածների պահանջներին համապատասխան, մայիսի 24-ին անցկացրեց վարչական մասնագիտացման դատավորների թեկնածուների հավակնորդների հարցազրույցի փուլը, որում ներգրավված էր նաև Բարձրագույն դատական խորհրդի կողմից օրենքով սահմանված կարգով ընտրված հոգեբան:
Հարցազրույցի փուլին մասնակցում էին գրավոր քննության արդյունքներով առավելագույն հանրագումարային միավոր հավաքած 7 հավակնորդներ:
Յուրաքանչյուր հավակնորդի հետ տեղի ունեցած հարցազրույցի ավարտից հետո Բարձրագույն դատական խորհրդի անդամներն իրականացրեցին հարցազրույցի արդյունքների ամփոփիչ քննարկում, որին հաջորդեց փակ-գաղտնի քվեարկությունը:
Վարչական մասնագիտացման բաժնի համար քվեարկության արդյունքներով անցած են համարվում Բարձրագույն դատական խորհրդի անդամների ընդհանուր թվի ձայների առնվազն կեսից ավելի /կողմ/ ձայներ ստացած հավակնորդները:
ՀՀ դատական օրենսգիրք սահմանադրական օրենքի 109-րդ հոդվածի համաձայն՝ Խորհրդի փակ գաղտնի քվեարկության արդյունքում վարչական մասնագիտացման դատավորների թեկնածուների 7 հավակնորդներից անհրաժեշտ ձայներ ստացան 2-ը.
- Միքաելյան Վարազդատ
- Չիլինգարյան Անի: