ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը մայիսի 24-ին հրամանագիր է ստորագրել, որի համաձայն.
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի.
Ռաիսա ՎԱՐԴԱՆՅԱՆԻՆ հետ կանչել Վիետնամի Սոցիալիստական Հանրապետությունում և Ֆիլիպինների Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից»: