Մայիսի 23-ին, ժամը 20.30-ի սահմաններում, Գյումրի քաղաքի Լիսինյան փողոցի իր տան բակում «ԳԱԶ-24» մակնիշի ավտոմեքենայի վարորդը հետընթաց կատարելիս վրաերթի է ենթարկել իր որդուն՝ 2-ամյա Արեն Ասատրյանին, որը տեղում մահացել է:
Այս մասին տեղեկանում ենք ոստիկանությունից:
Կատարվում է քննություն։